Նադալն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում է

Armenpress 16:20, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ: 1 ժամ 49 րոպե ձգված մրցախաղում Նադալը գերազանցեց 6:3, 6:4, 6:2 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am