«Պատվաստումները պարտադիր են». Թբիլիսիի քաղաքագլխի կինը բնակչությանը հորդորել Է պատվաստումներ ստանալ

Armenpress 14:42, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կինը՝ Անուկի Արեշիձեն, գտնում Է, որ պատվաստումներ ստանալը պարտադիր Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արեշիձեն ոչ միայն հաջողված դիզայներ Է, այլեւ չորս տղաների մայր, որոնցից մեկը մեկ տարեկան Էլ չկա: Կինը Instagram սոցցանցի սթորիզում զետեղել Է կրտսեր որդու՝ Նիկոլասի լուսանկարը: «Դատելով լուսանկարից՝ փոքրիկը պատվաստում Է ստացել, քանի որ զույգ ոտքերին սպեղանիներ են երեւում: Արեշիձեն լուսանկարին կցել Է «Պատվասումները պարտադիր են» գրությունը:

Վրաստանի առողջապահության նախարարության պաշտոնական վերջին տվյալների համաձայն, այս ձմռանը գրիպի վիրուսից բարդացումների պատճառով մահացել Է 17 մարդ: Ներկայում գրիպով հիվանդացածների թվաքանակը նվազել Է եւ հարյուր հազար բնակչի հաշվով կազմում Է 253:

Վրաստանում նաեւ կարմրուկի համաճարակի լուրջ բռնկում Է դիտվում. հունվարի 1-ից գրանցվել Է դրանով հիվանդանալու 335 դեպք: Հիվանդների շրջանում, հիմնականում, նորածիններ են եւ 15-ից մինչեւ 40 տարեկան պացիենտներ: Այս տարի կարմրուկի դեմ պատվաստումը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի անվճար, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am