Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի մասնակիցները հայտնի են  

Armenpress 14:13, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան քառորդ եզրափակիչում ուժերն էր չափում ավստրալուհի Էշլի Բարտի հետ: 1 ժամ 08 րոպե ձգված մրցախաղում Կվիտովան հաղթել է 6:1, 6:4 հաշվով:

Պետրա Կվիտովան կիսաեզրափակիչում կմրցի Դանիել Կոլինզի հետ:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am