1000х90.jpg (78 KB)

Սինայի թերակղզում գրեթե 60 ծայրահեղական Է ոչնչացվել

Armenpress 14:13, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի զինվորականներն ու ոստիկանությունը Սինայի թերակղզում իրականացված մի շարք հատուկ գործողությունների ընթացքում 59 ծայրահեղականի են ոչնչացրել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի զինված ուժերի տարածած հայտարարության մեջ:

Նշվում Է, որ 44 ծայրահեղականներ վերացվել են զինվորականների ուժերով եւ 15-ը՝ ոստիկանական գործողությունների ընթացքում:

Առգրավվել եւ ոչնչացվել են մի քանի տասնյակ փոխադրամիջոցներ, կապի միջոցներ, զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր: Ելուզակների հետ բախումներում զոհվել Է եգիպտոսցի յոթ զինվորական: «Սինայ» ընդգրկուն հակաահաբեկչական գործողությունը Եգիպտոսում շարունակվում Է անցյալ տարվա փետրվարից, այդ ժամանակաշրջանում ոչնչացվել ու ձերբակալվել են հարյուրավոր ծայրահեղականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am