Վահան Թեքեյանի անվան դպրոցի տնօրենը նկատողություն կստանա. նախարարի անակնկալ այցի հետևանքը

Armenpress 13:47, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար»,- նշել է Հարությունյանը:

Նա հավելել է, որ նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am