Լյուքսեմբուրգում 2020 թվականից հասարակական տրանսպորտով երթեւեկությունն անվճար կլինի

Armenpress 12:51, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգը 2020 թվականի մարտի 1-ից հասարակական տրանսպորտով՝ ավտոբուսներով, տրամվայներով եւ մերձքաղաքային Էլեկտրագնացքներով երթեւեկությունն անվճար կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ դքսության տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բաուշը:

«Սա համապարփակ տրանսպորտային ռազմավարության տորթի բալն Է»,- նրա խոսքը մեջբերում Է Luxemburger Wort թերթը:

Բացառություն կկազմի ուղեւորությունը մերձքաղաքային գնացքների առաջին կարգի վագոնով, որը կմնա վճարովի: Նախագծի իրագործման ծախսերն իշխանությունների կողմից գնահատվել են տարեկան 41 մլն եվրո: Լյուքսեմբուրգի բնակչությունը 600 հազար մարդուց փոքր-ինչ ավելի Է, նրանց 48 տոկոսն օտարերկրացիներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am