1000х90.jpg (78 KB)

Քևին դե Բրյունեն մերժել է «Ռեալ»-ին

Armenpress 12:49, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ազգային թիմի և «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող Քևին դե Բրյունեն հրաժարվել է «Ռեալ» տեղափոխվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Don Balon: Բրյունեն հրաժարվել է «արքայական ակումբի» հետ բանակցություններից, քանի որ երջանիկ է «Մանչեսթեր Սիթի»-ում:

Դե Բրյունեն ընթացիկ մրցաշրջանում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի առաջնությունում այժմ երկրորդ հորիզոնականում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am