«Արսենալ»-ն ուզում է վարձակալել Խամես Ռոդրիգեսին  

Armenpress 12:39, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկություն ունի վարձակալել «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  Independent-ը: «Զինագործները» նպատակ ունեն Խամեսին վարձակալել առաջիկա ամռան ընթացքում: Ինքը` ֆուտբոլիստը, ուզում է վերադառնալ «արքայական ակումբ»` պայքարելու հիմնական կազմում տեղ գտնելու համար: Այժմ Խամես Ռոդրիգեսը հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: «Ռեալ»-ը պատրաստվում է վաճառել Ռոդրիգեսին:

Նա գերմանական ակումբում է հանդես գալիս 2017 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am