Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Armenpress 12:36, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունվարի  25-ի և 27-ի գիշերները կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am