Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախում առողջապահական ծրագրերի համար

Armenpress 12:36, 22 Հունվար, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախին մշտապես սատարելու եւ առողջապահության ոլորտում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար ու նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am