Հարավային Կորեայում Կիմ Չեն Ունի ժամանմանը սպասում են մարտի վերջին

Armenpress 11:19, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի իշխանությունները պատրաստվում են ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին Սեուլում ընդունել մարտի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-ներ:

«Հարավային Կորեայի նախագահի նստավայրում նախապատրաստական աշխատանքներ են կատարվում մոտավորապես մարտի վերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հնարավոր այցի կապակցությամբ»,- նշում Է գործակալությունը: Ըստ նրա, եթե ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը պլանավորված Է փետրվարի վերջին, ապա Կիմ Չեն Ունի այցը Սեուլ, իրոք, կարող Է կազմակերպվել մոտավորապես մարտի վերջին:

«Հարավային Կորեային անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի արդյունքներով գնահատել հնարավոր համագործակցությունն ու փոխանակումները Հյուսիսային Կորեայի հետ»,- ընդգծում Է Bloomberg-ը: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը պլանավորված Է փետրվարի վերջին: Դրա վայրն առայժմ պաշտոնապես չի հրապարակվում: Ավելի վաղ ԶԼՄ-ները ենթադրում Էին, որ հանդիպումը կարող Է կայանալ Վիետնամում: Այս երկու ղեկավարների նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Սինգապուրում անցած տարվա հունիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am