«Թալիբան»-ի հիմնադիր մոլլա Օմարի որդին զոհվել է Պակիստանում. IRNA

Armenpress 10:23, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլլա Յաղուբը՝ «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիր եւ հոգեւոր առաջնորդ մոլլա Օմարի որդին, սպանվել Է Պակիստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA իրանական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Նշվում Է, որ Յաղուբը զոհվել Է Պակիստանի Փեշավար քաղաքում: Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ նա սկզբում վիրավորվել Է, իսկ հետո սպանվել անհայտ զինյալների կողմից:

Այլ աղբյուրների տվյալներով՝ մոլլա Յաղուբը նա առեւանգվել Է, իսկ այնուհետեւ սպանվել:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am