Վաշինգտոնում անվճար ճաշարան է բացվել աշխատավարձ չստացող պետծառայողների համար

Armenpress 09:47, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: World Central Kitchen հումանիտար կազմակերպությունը Վաշինգտոնի կենտրոնում բացել Է ճաշարան, որտեղ անվճար ճաշեր են տալիս այն պետական ծառայողներին, որոնք ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով գտնվում են չվճարվող արձակուրդում կամ աշխատում են՝ աշխատավարձ չստանալով: Հունվարի 21-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է կամավոր եւ ներքին գործերի նախարարության (ԱՄՆ-ում ուժային գերատեսչություն չԷ, հիմնականում տնօրինում Է բնական պաշարների օգտագործման հարցերը) աշխատակից Քրիս Ուորթը:

«Մենք ամեն օր անվճար ճաշեր ենք տրամադրում միայն ԱՄՆ-ի պետծառայողներին ու նրանց ընտանիքներին»,- նշել Է նա՝ հավելելով, որ ճաշարանն իր աշխատանքն սկսել Է հունվարի 16-ին: ՆԳՆ-ի՝ աշխատավարձ չստացող աշխատակիցը պատմել Է, որ հաստատությունում կամավորներ են աշխատում, որպես կանոն, ճիշտ այնպիսի պետական ծառայողներ, ինչպես եւ ինքը, որոնց կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով, որը երկրում շարունակվում Է արդեն 31 օր, ուղարկել են չվճարվող արձակուրդ:

«Բայց տեղացիներից շատերն են մեզ մոտ կամավորներ գրանցվում: Կամավորներն այնքան շատ են, որ գրանցումն արդեն կատարվում Է հաջորդ երկուշաբթի օրվա (հունվարի 28-ի) համար»,- նշել Է նա՝ հավելելով, որ բազմաթիվ պետական ծառայողներ համոզված են, որ մինչ այդ այդպես Էլ չի հաջողվի վերսկսել կառավարության աշխատանքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am