1000х90.jpg (78 KB)

Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել

Armenpress 20:26, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարականի դիմում չի գրել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի ներկայացրել: Այդ մասին շրջանառվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետն անդրադարձավ օգտատերերի հարցին, թե արդյո՞ք նա չի փոշմանել այդ պաշտոնը ստանձնելուց հետո:

«Երբ գնում ես ծառայության, ապա փոշմանելու կամ չփոշմանելու հարց չկա: Դու ի սկզբանե գիտակցում ես, թե ուր ես գնում և ինչի համար: Իհարկե, պատասխանատվությունն ահռելի է, սակայն սա ծառայություն է և պետք է այն կատարել»,-ասաց Հայկ Մարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am