Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին

Armenpress 19:30, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն հունվարի 21-ին իր հավատարմագրերն է  հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։

Այնուհետև, Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ հիմնական դաշինք ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու նպատակադրվածությանը և բոլոր այն նախագծերում մասնակցելու պատրաստակամությանը, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ տարածքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am