1000х90.jpg (78 KB)

Քաղաքագետը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բանակցությունների մեծ շրջանի մեկնարկը

Armenpress 19:00, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը չի բացառում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների նոր շրջանի մեկնարկը՝ հնարավոր համարելով դրանց ընթացքում նաև վստահության մթնոլորտի, հայատյացության և այլ խնդիրների բարձրացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում։

«Հարկ եմ համարում հիշել ժամանակին տեղի ունեցած Դորտմունդյան հանդիպումները, երբ ռազմական հռետորաբանության և հակահայկական քարոզչության պայմաններում խոսքը բանակցությունների շարունակության անիմաստ լինելու մասին էր: Եթե Ադրբեջանը խոստովանել է այդ փաստը, ապա ես գործընթացում վտանգ չեմ տեսնում: Այդ ժամանակ բանակցությունների նոր, երկարատև շրջան կսկսվի: Բայց կարևոր է հիշել, եթե Ադրբեջանը խոստովանել է, ապա ինչն էր ավելի վաղ նրան դրդում հակահայկական գործունեության՝ հաշվի առնելով, որ հարևան երկրի իշխանությունում նույն մարդիկ են»,- նկատեց Մանասյանը:

Նրա խոսքով՝ պատճառները մի քանիսն են՝ առաջին հերթին՝ Ադրբեջանում ավելանում են հակաալիեւյան տրամադրությունները, և ակնհայտ է, որ ռազմականացված հայտարարությունները դեռ արդյունք չեն տվել:

«Մյուս պատճառն այն է, որ Ադրբեջանը ոչ կառուցողական բանակցողի համբավ ունի և ուզում է փոխել իրավիճակը»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով Արցախի բանակցային կողմ լինելու վերաբերյալ՝ նա նշեց, որ Արցախն առանց այդ էլ բանակցային կողմ է, քանի որ 1994 թվականից հետո այլ փաստաթղթեր չեն ընդունվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am