Կարակասում խռովարար զինվորականների են ձերբակալել

Armenpress 17:52, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի զինված ուժերը ձերբակալել են զինվորականների, որոնք հունվարի 21-ի առավոտյան խռովություն են բարձրացրել Կարակասում, այժմ նրանք ցուցմունքներ են տալիս հատուկ ծառայություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Բոլիվարական հանրապետության զինված ուժերը տեղեկացնում են Վենեսուելայի ժողովրդին, որ հունվարի 21-ի առավոտյան ժամը 02:50-ի սահմաններում հակառակորդների ոչ մի խումբը դրժել Է հայրենիքին տված հավատարմության երդումը … , զենքի տիրել երկու պաշտոնյաների եւ երկու գվարդիականների մահվան սպառնալիքով… Հանցագործները բռնվել են… Ներկայում նրանք ցուցմունք են տալիս հատուկ ծառայություններին»,-ասված Է հայտարարության մեջ:

«Նրանց նկատմամբ կկիրառվի օրենքի ողջ ուժը»,-նշել Է նախարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am