1000х90.jpg (78 KB)

Թրամփին անվանակարգել են «Ոսկե ազնվամորի» մրցանակի

Armenpress 17:35, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անվանակարգվել Է «Ոսկե ազնվամորի» մրցանակի, որը նշում Է ամենավատ աշխատանքները կինոյի բնագավառում: Անվանակարգորդների ցուցակը հունվարի 21-ին զետեղված Է հակապարգեւի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպիտակ տան ղեկավարը կարող Է «Վատագույն դերասան» կատեգորիայում մրցանակի դափնեկիր դառնալ ռեժիսոր Դինեշ դ՛Սոուզայի «Ազգի մահը» եւ ռեժիսոր Մայքլ Մուրի «Ֆարենհեյթ 11/9» վավերագրական կինոնկարներում իր հայտնվելու համար: Թրամփի մրցակիցները կլինեն դերասաններ Ջոնի Դեփը («Շեռլոք Գնոմս»), Ուիլ Ֆարելը («Հոլմս & Վաթսոն»), Ջոն Տրավոլտան («Գոթիի օրենսգիրքը») եւ Բրյուս Ուիլիսը («Մահվան ծարավ»): Միացյալ Նահանգների ղեկավարը եւ «նրա անփոփոխ մանրախնդրությունը» նաեւ անվանակարգվել են «Վատագույն դերասանական դուետ» կատեգորիայում:

«Ոսկե ազնվամորի» ստանալուն հավակնում Է նաեւ ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյան: Թրամփի կինը «Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի» կատեգորիայում անվանակարգվել Է «Ֆարենհեյթ 11/9»-ի համար: Ինչպես նշում Է The Hollywood Reporter հանդեսը, ԱՄՆ-ի ներկայիս նախագահն արդեն «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիր Է «Երկրորդ պլանի վատագույն դերասան» կատեգորիայում. նախագահն այն ստացել Է «Ուրվականները դա չեն անում» (1989 թ.) ֆիլմի համար:

«Ոսկե ազնվամորու» 39-րդ մարցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնումից մեկ օր առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am