Երևանում տեղի կունենա Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14- րդ նիստը

Armenpress 17:36, 21 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 22–25-ը  տեղի կունենա ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ)  կոմիտեի 14-րդ նիստը։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նիստի  աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ-պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության Միջազգային Միությունից,  բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից:Նիստի շրջանակներում միավորված են  չորս աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն զուգահեռաբար։Նիստի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 09.00-ին, «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում։Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ԿՏՀ-ի գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովը։Նիստի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցներին խնդրում ենք գրանցվել նախապես՝ զանգահարելով 077.20.60.38 հեռախոսահամարով։ 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am