Վտանգավոր բեռով լցանավը ծանծաղուտն է խրվել Գերմանիայի ափերի մերձակայքում

Armenpress 16:32, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oriental Nadeshiko լցանավն ինը տոննա վտանգավոր դյուրավառ բեռով ծանծաղուտն Է խրվել Էլբայի գետաբերանում՝ Կուքսհաֆենի շրջանում: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել Է NDR հեռուստառադիոընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անձնակազմի անդամներն, ընդամենը 22 մարդ, չեն տուժել, նավի կորպուսում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Վթարի պատճառները, Կուքսհաֆենի նավահանգստային արտակարգ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ առայժմ պարզված չեն: Նշվում Է, որ նավում տեղակայված են բոլոր անհրաժեշտ լոցմանական սարքերը, եւ եղանակային պայմանները եղել են ստանդարտ, ուստի մասնագետներն արտակարգ պատահարի առավել հավանական պատճառ են համարում սարքավորանքի տեխնիկական թերությունը:

Ներկայում տեղում են գտնվում վեց քարշիչներ եւ երկու փրկանավեր, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am