Վերջին մեկ օրում հազարից ավելի փախստական Է վերադարձել Սիրիա

Armenpress 13:41, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար փախստական Է վերադարձել հայրենիք: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկատվական բյուլետենի տվյալներից, որը հրապարակվել Է հունվարի 21-ին:

«Անցած օրվա ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետություն 1181 փախստական Է վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել- Քալահ» անցակետերով՝ 407 մարդ (122 կին, 207 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 774 մարդ (223 կին, 395 երեխա)»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից ի վեր արտասահմանյան պետությունների տարածքից վերադարձել Է 106 հազար 715 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am