Մինսկը պատրաստ Է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը պատրաստ Է բոլոր երկրների հետ փոխգործակցել հարգանքի եւ օրինավորության սկզբունքների հիման վրա: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով արտասահմանյան պետությունների դեսպանների հավատարմագրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկիրը պատրաստ Է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի, Հյուսիսի եւ Հարավի հետ, եթե այն կառուցվի հարգանքի, անկեղծության եւ օրինավորության սկզբունքների վրա»,-ասել Է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ իր աշխարհաքաղաքական դիրքի հաշվառմամբ, Մինսկը, ինչպես ուրիշ ոչ ոք, շահագրգռված Է խաղաղությամբ, կայունությամբ եւ ոչ կոնֆլիկտային ու արդյունավետ գործընկերությամբ: Լուկաշենկոն ընդգծել Է, որ Բելառուսը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների նախաձեռնողներից եւ ակտիվ մասնակիցներից մեկի հաստատուն կարգավիճակ Է ձեռք բերել: «Խորապես համոզված եմ, որ Մինսկը կարող Է Եվրաատլանտիկայի եւ Եվրասիայի պետությունների անվտանգության հարցերի շուրջ նոր լայնընդգրկուն երկխոսության վայր դառնալ,-ասել Է Բելառուսի ղեկավարը:-Մենք հետագայում Էլ կնախաձեռնենք խաղաղասիրական, համագործակցության միավորող նախագծեր, եւ, իհարկե, կաջակցենք ձեր բոլոր բարի ձեռնարկումներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am