Ջիլիան Անդերսոնը Մարգարետ Թեթչերին կմարմնավորի «Թագը» սերիալում. The Daily Mail


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիլիան Անդերսոնը «Թագը» սերիալում կմարմնավորի Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թեթչերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտնել Է The Daily Mail հրատարակությունը:Նրա տվյալներով՝ 50-ամյա Անդերսոնը կկատարի «երկաթե լեդիի» դերը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 11 տարի՝ 1979-ից մինչեւ 1990 թվականը: Թերթը ճշտում Է, որ Անդերսոնը կհայտնվի սերիալի չորրորդ եթերաշրջանում, որի նկարահանումները կսկսվեն այս ամռանը: Եթերաշրջանի թողարկումը պլանավորված Է 2020 թվականին: Ջիլիան Անդերսոնն առավել հայտնի Է որպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Դանա Սքալայի դերակատարը «Գաղտնի նյութեր» սերիալում: Emmy եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Է:«Թագը» սերիալը պատմում Է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կյանքի մասին՝ 1947 թվականին նրա հարսանիքի պահից ի վեր: Առաջին երկու եթերաշրջաններում թագուհուն մարմնավորել Է դերասանուհի Քլեր Ֆոյը, երրորդ եւ չորրորդ եթերաշրջաններում գլխավոր դերակատարը կլինի Օլիվիա Քոլմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am