Ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամսը սկսել է հայերեն սովորել

Armenpress 12:38, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ամուսնացած է Reddit  սոցիալական ցանցի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանի հետ, հայտնել է, որ սկսել է հայերեն սովորել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով tennisworldusa.org կայքը, Սերենա Ուիլյամսը պատմել է, որ օրվա ընթացքում դանդաղ տեմպերով հայերեն է սովորում. «Բայց դա ոչ ամեն օր: Սխալ կլինի այդպես ասել: Սովորում եմ դանդաղ տեմպերով, որքան ժամանակը թույլ է տալիս: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը. նրանցից շատերն ինքնուրույն են, շատ են գործարարները:  Դա հաճելի է և հետաքրքիր: Ինչպես մի անգամ ասել եմ,  ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված՝ ես ինձ զգում եմ որպես պատվավոր հայ:

Բոլոր հայերը ում հետ ես շփվում եմ, ասում են, որ հպարտանում են ինձանով: Իսկապես շատ լավ է նոր և տարբեր մշակույթներ բացահայտելը»,- ասել է Ուիլյամսը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am