Վրաստանի նախագահն առաջին պաշտոնական այցով ուղեւորվել Է Բրյուսել

Armenpress 11:22, 21 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին ուղեւորվել Է Բրյուսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պետության ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Բրյուսել այցը կլինի երկօրյա եւ կդառնա Զուրաբիշվիլիի՝ որպես երկրի նախագահի, առաջինը պաշտոնական այցը:Այցի մանրամասները դեռեւս հայտնի չեն: Սակայն հայտնի Է, որ Բրյուսելում Վրաստանի նախագահը պատրաստվում Է հանդիպել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ: Այցից առաջ Զուրաբիշվիլին հանդիպումներ Է անցկացրել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի եւ նրա կառավարության անդամների հետ, որոնց հետ քննարկել Է երկրի դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ:Զուրաբիշվիլին Վրաստան կվերադառնա հունվարի 23-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am