Չինաստանը պահպանել Է աշխարհի երկրորդ տնտեսության կարգավիճակը 2018 թվականի արդյունքներով

Armenpress 10:39, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 2018 թվականի արդյունքներով պահպանել Է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության կարգավիճակը: Այդ մասին հունվարի 21-ին հայտարարել Է Չինաստանի Պետական վիճակագրական վարչության ղեկավար Նին Ցզիչժեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ 82,07 տրիլիոն յուան (շուրջ 12 տրիլիոն դոլար) ընդհանուր ծավալով Չինաստանը 2017 թվականին նույնպես հավաստել Էր աշխարհի երկրորդ տնտեսության՝ իր կարգավիճակը՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին: «2018 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը գերազանցել Է 90 տրլիոն յուանը, ինչը մոտավորապես 8 տրիլիոնով ավելի Է, քան 2017 թականին: Եթե հաշվենք միջին փոխարժեքով, ապա Չինաստանի տնտեսության ընդհանուր ծավալը հասել Է 13,6 տրիլիոն դոլարի՝ վստահորեն զբաղեցնելով երկրորդ տեղն աշխարհում»,- ճեպազրույցում հայտարարել Է Նին Ցզիչժեն: Հրապարակված տվյալների համաձայն՝ 2018 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմել են 6,6 տոկոս, ինչը դարձել Է 1990 թվականից ի վեր ամենավատ ցուցանիշը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am