Օզբիլիսը մասնակցեց «Վիլեմ-2»-ի հաղթական խաղին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Նիդեռլանդների առաջնության 18-րդ տուրում «Վիլեմ-2»-ը տանը հյուրընկալելով «Բրեդա»-ին գերազանցեց 2:0 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը «Վիլեմ-2»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց միայն 75-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Վիլեմ-2» բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում՝ բարձրանալով 9-րդ տեղ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ