Բենիկ Հովհաննիսյանն «Արցախ»-ի նոր ֆուտբոլիստն է

Armenpress 17:01, 20 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը ձմեռային տրանսֆերի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Արցախ» ՖԱ–ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանի հետ։ Մինչ «Արցախ» տեղափոխվելը, Հովհաննիսյանը հանդես է եկել «Բանանց», «Արարատ» և «Ալաշկերտ» ակումբներում։ Նա նաև 2 խաղ է անցկացրել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:

Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am