Արման Փաշիկյանը 10 տարի անց կրկին դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոն

Armenpress 16:43, 20 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի 79-րդ առաջնության նոր չեմպիոնը հայտնի է. 10 տարի անց Հայաստանի չեմպիոնը Արման Փաշիկյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մրցաշարում Արման Փաշիկյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր դարձավ առաջնության չեմպիոն: Փաշիկյանը 4 պարտիայում հաղթանակ տոնեց, մնացած խաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով՝ չկրելով ոչ մի պարտություն:

Արման Փաշիկյանը վերջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձել է 2009 թվականին:

2003-ին բաժանել է 1–2-րդ տեղերը, իսկ 2006-ին արժանացել է արծաթե մեդալի;



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am