Արման Փաշիկյանն առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովել է չեմպիոնի կոչումը

Armenpress 09:11, 20 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնւթյունը մոտենում է իր ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 8-րդ տուրում միակ հաղթանակտ տոնեց Հայկ Մարտիրոսյանն, ով գերազանցեց Տիգրան Հարությունյանին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Արման Փաշիկյանն ապահովել է չեմպիոնի կոչում 1,5 միավորով առաջ անցնելով մյուս շախմատիստներից:

Առաջնության վերջին՝ 9-րդ տուրը կկայանա հունվարի 20-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am