«Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել

Armenpress 15:27, 19 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղին բաճկոնների» հերթական ակցիայի պատճառով շաբաթ օրը Ֆրանսիայի ամբողջ տարածքում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Արդեն տասներորդ շաբաթն է, որ Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում «դեղին բաճկոնները»   բողոքի ակցիաներ են իրականացնում: Դրանք ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով:

Իշխանությունները ծրագրում են քաղաքում  տեղադրել ութ զրահատեխնիկա և մոբիլիզացնել արագ արձագանքման բաժինների 35 անդամի:

«Դեղին բաճկոնների» մասշտաբային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են  նոյեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են չբարձրացնել վառելիքի հարկը, բենզինի գինը: Ֆրանսիական իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ ցուցարարները շարունակում են դուրս գալ փողոցներ և ներկայացնել իրենց պահանջները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am