ԱՄՆ-ում գողացվել է Բեթմենի կոմիքսների 1,4 մլն դոլար արժողությամբ հավաքածուն

Armenpress 14:06, 19 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեթմենի շուրջ 450 կոմիքսներից բաղկացած և 1.4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հավաքածուն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքից գողացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հավաքածուի սեփականատերը՝ Ռենդ Լոուրենսը կատարվածը հայտնաբերել է հունվարի 9-ին ու անմիջապես դիմել ոստիկանություն: Նրա խոսքով՝ միակ մարդը, ով տեղյակ էր այդ հավաքածուից, եղել է աշխատողը, ով պահեստում, որտեղ պահվում էին կոմիքսները, հուլիսին վերացրել է ջրի արտահոսքը:

Այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել գողության մասին, Լոուրենսը խնդրել է օգնել և տեղեկացնել, եթե որևէ մեկը տեսնի դրանք վաճառքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am