Սերենա Ուիլյամսն առանց մեծ դժվարության դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ  

Armenpress 12:51, 19 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսն առանց մեծ դժվարության դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի 3-րդ շրջանում Ուիլյամսը մրցում էր Ուկրաինայի ներկայացուցիչ Դայանա Յաստրեմսկայայի հետ: 1 ժամ 5 րոպե ձգված մրցախաղում ամերիկուհին հաղթեց երկու սեթում 2:6, 1:6 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am