Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Armenpress 11:07, 19 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայատսանի Հանրապետության  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկի, Սպիտակի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին և Դիլիջան-Վանաձոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է:Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am