Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Armenpress 21:51, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 18-ին, ժամը 15:05-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Հունվարի 18-ին, ժամը 13:45-ին նույն ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝  Ա. Բ.):

Հունվարի 18-ին, ժամը 09:23-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից են դուրս բերել «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Վ. Ն.):

Հունվարի 18-ին, ժամը 07:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին արգելափակվել են «Mercedes» մակնիշի (1 ուղևոր) և «Mitsubishi Montero» մակնիշի (1 ուղևոր) ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am