Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանավորման որոշման դեմ

Armenpress 18:50, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պաշտպանական խմբի ներկայացրած՝ ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am