ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանդիպում կանցկացնեն Բրյուսելում

Armenpress 17:12, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի 29 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը փետրվարի 13-14-ին կանցկացվի Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է դաշինքի մամուլի ծառայությունը:

«Հյուսիսատլանտյան խորհրդի՝ պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումը 2019 թվականի փետրվարի 13-14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նախագահությամբ: Հանդիպման ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ»,- հայտնել Է դաշինքի մամուլի ծառայությունը: Այս հանդիպումը կրում Է պլանային բնույթ եւ առաջինը կդառնա 2019 թվականին, երբ դաշինքը նշելու Է իր 70-ամյակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am