Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստումն անվճար են դարձրել համաճարակի դեմ պայքարելու համար

Armenpress 15:39, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել Է, որ երկրում կարմրուկի համաճարակային բռնկում Է եւ դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն Է, որը բոլորի համար անվճար կդառնա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր այսօրվա վիճակը հատուկ ուշադրություն Է պահանջում: Սա կոչվում Է համաճարակային բռնկում: Ներկա դրությամբ գրանցված Է կարմրուկով հիվանդացության 335 դեպք, այս թիվն ամեն օր աճում Է»,-լրագրողներին հայտնել Է Սերգեենկոն, նշելով, որ, ի տարբերություն երկրում «խոզագրիպով» հիվանդացության տվյալների, այդ ցուցանիշները բավարար են՝ խոսելու համաճարակի մասին: Սերգեենկոն ընդգծել Է, որ կարմրուկի եւ դրա տարածման դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն Է: Նախարարը կոչ Է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն հիշում՝ պատվաստվել են արդյոք մանկության շրջանում, վերապատվաստում անցնել:

«Այսօր կառավարության նիստում քննարկվելու Է փոփոխություններ մտցնելու եւ պատվաստանյութերը բոլոր համար հասանելի դարձնելու հարցը: Այսօր երեկոյից կարմրուկի դեմ պատվաստանյութն անվճար կլինի»,- հայտարարել Է Սերգեենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am