2018թ. Արցախի բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա

Armenpress 15:29, 18 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա ընթացքում  Արցախի  Հանրապետության առողջապահության նախարարության   բուժհաստատություններում ծնվել է  2204  երեխա, որոնցից 1119-ը  տղա,   1085- ը՝ աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, ընդհանուր  քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել:   Առավելագույն   ծնունդներ   շրջաններից  գրանցվել է Մարտակերտի շրջանում՝ 188 երեխա , այնուհետև՝ Մարտունիում՝ 124 ,Հադրութում՝ 26 , Քաշաթաղում՝ 22 և Շահումյան ում ՝ 10 երեխա:
Հարկ է նշել, որ  Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 132 արցախցի երեխա:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում  կազմել է 2333 երեխա, որոնցից  1179 -ը ՝ տղա են, 1154-ը ՝ աղջիկ: Ընդհանուր ծնունդներից 20-ը զույգեր են:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am