1000х90.jpg (78 KB)

Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացիների

Armenpress 12:49, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայից, մասնավորապես, Սաքսոնիայի տարածաշրջանից, արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացիների: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել գերմանական RTL հրատարակությունը:

Ինչպես նշում Է մեդիան, Սաքսոնիայի տարածաշրջանում 26 անձանց մերժել են ապաստան տալ, մյուսներն ապաստան Էին խնդրում Գերմանիայի այլ տարածաշրջաններում: Վերջին անգամ Գերմանիայից վրացիների զանգվածային արտաքսում Է տեղի ունեցել 2018 թվականին: Այն ժամանակ հայրենիք Էին ուղարկել Վրաստանի 65 քաղաքացիների, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am