ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել կենտրոնական հավաքակայան

Armenpress 12:23, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հունվարի 17-ին չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի աշխատանքներին, զրուցել զորակոչիկների և ծնողների հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am