Լիվերպուլը ծրագրում Է տուրիստական հարկ սահմանել

Armenpress 11:34, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Լիվերպուլի քաղաքային խորհուրդը քննարկում Է տուրիստական հարկ սահմանելու հեռանկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ITV-ն: Պլանավորվում Է, որ հավաքված միջոցները կօգտագործվեն քաղաքում մշակութային միջոցառումների ֆինանսավորման, աշխատատեղերի ստեղծման եւ կրթությանն աջակցելու համար:

Քաղաքային խորհրդի ներկայացուցիչները պարզաբանում են, որ տեղական կառավարությունը կոնսուլտացիաներ Է անցկացնում այս հարցի շուրջ, ուսումնասիրում Է մյուս խոշոր քաղաքների փորձը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ նոր հարկի գումարը կարող Է կազմել հյուրանոցում մեկ գիշերվա համար մեկ ֆունտ ստեռլինգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am