Պենտագոնը մտադիր Է ՀՀՊ-ի տիեզերական բաղադրիչի ստեղծումն ավարտել 2020-ական թվականների երկրորդ կեսին

Armenpress 11:24, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մտադիր Է տիեզերքից հրթիռային սպառնալիքների հայտնաբերման միջոցների պատրաստի համակարգ ստեղծել 2020-ական թվականների կեսերին կամ վերջին մոտ: Հունվարի 17-ին կայացած ճեպազրույցում այդ մասին լրագրողներին հայտնել Է Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փորձեր կանցկացվեն 2021, 2022 թվականներին, փորձեր ուղեծրում (…) եւ կարծում եմ, որ արդեն աշխատող համակարգը պատրաստ կլինի 2020-ական թվականների կեսերին կամ վերջին մոտ»,- հայտարարել Է նա: Ռուդի խոսքով՝ հրթիռների հայտնաբերման միջոցների տեղակայումը տիեզերքում ԱՄՆ-ին անհրաժեշտ Է, առաջին հերթին, այն բանի համար, որ դիմակայի հիպերձայնային զենքի սպառնալիքին:

«Առանձնապես Չինաստանը, բայց նաեւ Ռուսաստանը զարգացնում են հիպերձայնային զենքի տարածաշրջանային կիրառման հնարավորությունները, որոնց մենք պարտավոր ենք դիմակայել: Եվ խոսքը վերաբերում Է ոչ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին»,- ասել Է Ռուդը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 17-ին ներկայացրել Է Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի հետագա զարգացման նոր ռազմավարությունը՝ հայտարարելով, որ այն պետք Է ունակ լինի կալանելու Միացյալ Նահանգների վրա արձակված ցանկացած հրթիռ, այդ թվում՝ թեւավոր կամ հիպերձայնային հրթիռ: Պենտագոնի տարածած 108-Էջանոց փաստաթղթում քանիցս նշված Է, որ Միացյալ Նահանգներն այսուհետեւ չի ընդունի ՀՀՊ-ի իր միջոցների մշակման եւ ծավալման որեւԷ սահմանափակում, ինչպես նաեւ հայտնաբերման միջոցներ, հնարավոր Է նաեւ՝ կալանիչներ տիեզերք դուրս բերելու խնդիր Է դրվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am