ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. օրակարգում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը. ՈՒՂԻՂ

Armenpress 10:00, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում է 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը:

Հունվարի 16-ին քննարկումները շարունակելու համար Աժ-ն մեկ ու կես ժամով երկարացրել էր նիստի տևողությունը: Այնուամենայնիվ, խորհրդարանը չէր  հասցրել ավարտին հասցնել հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումները:

Ազգային ժողովը հունվարի 14-ի նիստում ԱԺ նախագահ ընտրեց Արարատ Միրզոյանին: Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am