Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առևտրով զբաղվող 4 անձանց

Armenpress 21:59, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող հատուկ միջոցառումների շրջանակներում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ընթացքում հունվարի 15-ին իրականացված առուգայցերի ժամանակ հայտնաբերվել են 4 քաղաքացիներ, որոնք Գյումրի քաղաքի տարբեր փողոցներում սիգի ապօրինի վաճառքով են զբաղվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերվել է 340 հատ, ընդհանուր 122.7 կգ կշռով ձուկ:

Փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Քննության շրջանակներում քաղաքացիներից մեկը հայտնել է, որ նշված ձկնատեսակը գնել է Գեղաքունիքի մարզից՝ վերավաճառելու նպատակով, իսկ մյուս 3 քաղաքացիները հայտնել են, որ ձկնատեսակը վերավաճառելու նպատակով գնել են Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքից՝ Գեղարքունիքի մարզի մի բնակչից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am