Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնելու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Armenpress 21:43, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները 10 օրով դադարեցնելու մասին լուրերն իրականության չեն համապատասխանում: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Համացանցում ակտիվ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե իբր հրահանգվել է դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնել 10 օրով:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Նիկողոսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am