1000х90.jpg (78 KB)

Ջոկովիչը ոչ մեծ դժվարությամբ հաղթեց Ցոնգային. AusOpen

Armenpress 18:02, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի երրորդ փուլ դուրս եկավ նաև Նովակ Ջոկովիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչը մրցում էր Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հետ: 2 ժամ 12 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստը ոչ մեծ դժվարությամբ գերազանցեց 6:3, 7:5, 6:4 հաշվով: Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am