Բեռլուսկոնին իր թեկնածությունը կառաջադրի Եվրախորհրդարանում. ANSA

Armenpress 17:26, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին՝ «Հառաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը, մտադիր Է մայիսի վերջին մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Այս հայտարարությամբ 82-ամյա քաղաքական գործիչը հանդես Է եկել Սարդինիայում կայացած կուսակցական միջոցառումներից մեկի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է ANSA գործակալությունը:

«Ես որոշել եմ մասնակցել եվրոպական ընտրություններին, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ Եվրոպայում, որը պետք Է փոխվի»,-ասել Է Բեռլուսկոնին: Քաղաքական գործիչը երեք անգամ գլխավորել Է Իտալիայի կառավարությունը՝ առաջին անգամ իշխանության գալով 1994 թվականին: Բեռլուսկոնին միակ իտալացի վարչապետն Է, որին հաջողվել Է աշխատել սահմանված ամբողջ հնգամյա ժամկետում՝ 2001-ից մինչեւ 2006 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am