Բրիտանական խորհրդարանը Brexit-ի նոր պլանի շուրջ կքվեարկի հունվարի 29-ին

Armenpress 16:24, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը:

Նախօրյակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը հունվարի 16-ի երեկոյան ձայների ոչ մեծ գերակշռությամբ խուսափել Է խորհրդարանի անվստահության քվեից, ասել Է, որ կառավարությունը Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իրադրության կարգավորման պլանը կներկայացնի հունվարի 21-ին: Դրանից մեկ օր առաջ Միացյալ Թագավորության խորհրդարանականները մերժել Էին Brexit-ի վերաբերյալ վարչապետի կողմից սկզբանապես առաջարկված համաձայնագիրը: Այդպիսով, Լոնդոնը իրադարձությունների զարգացման մի շարք հնարավոր սցենարների, այդ թվում՝ ԵՄ-ից երկրի «ամենակոշտ» ձեւով դուրս գալու եւ ընդհանրապես՝ Brexit-ի չեղարկման ճանապարհ Է բացել:

«Brexit-ի գծով կառավարության հաջորդ քայլերի վերաբերյալ օրինագիծը կմտցվի հունվարի 21-ին: Օրինագծի շուրջ բանավեճերը եւ քվեարկությունը կտեւեն ողջ օրը եւ, պալատի համաձայնության դեպքում, կանցկացվեն հունվարի 29-ին»,-ասել Է Լիդսոմը՝ հունվարի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանականների առջեւ: «Պլան Բ»-ի բովանդակության մասին ներկայում ոչինչ հայտնի չԷ: Կառավարությունը խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաներ Է վարում ԵՄ-ից դուրս գալու պայմանների հարցի շուրջ: Կոնսուլտացիաներին հրաժարվել են մասնակցել միայն լեյբորիստները, որոնք հայտարարել են, թե Մեյի կառավարությունի ի վիճակի չԷ կառավարել երկիրը եւ Մեծ Բրիտանիան շահավետ պայմաններով դուրս բերել ԵՄ-ի կազմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am