Բալահովտի ժամանակավոր կացարանների 3 բնակելի տարածքների բնակիչների հետ կկնքվեն նվիրատվության պայմանագրեր

Armenpress 15:50, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիների հետ նվիրատվության պայմանագրերի կնքումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 14-ի որոշմամբ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղական համայնքի Զինվորական ավանի ժամանակավոր կացարանների բնակիչներին նվիրատվությամբ տրամադրվել էր իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:

Նույն որոշմամբ նախատեսվել էր դրույթ, ըստ որի նշված բնակիչների հետ պետք է կնքվեր նվիրատվության պայմանագիր՝ ութամսյա ժամկետում: Պայմանագրեր կնքվել են 21 բնակելի տարածքների բնակիչներից 18-ի բնակիչների հետ, իսկ 3 բնակելի տարածքների բնակիչների հետ տարբեր պատճառներով չեն կնքվել: Կառավարության այսօրվա որոշումը հնարավորություն կտա նվիրատվության պայմանագրեր կնքել նաև մնացած բնակիչների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am